Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Տնտեսական օճառի օգտակարությունը

Տնտեսական օճառի օգտակարությունը

Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով: Սակայն, տնտեսական օճառը միայն լվացքի պարագա չէր, այլ շատ ավելին: Ուստի, ցանկալի է տան մի անկյունում միշտ ունենալ ոչ թանկ ու ոչ անուշաբույր այդ օճառը, քանի որ մի ամբողջ սերունդ է տարբեր նպատակներով կիրառել ու դրա օգուտները տեսել: Այսպես.

1. Եթե ցանկանում եք առատ ու երկար մազեր ունենալ կամ թեփից ազատվել, ապա տնտեսական օճառից լավ միջոց դժվար թե գտնվի: Սկզբում շամպունով լվացեք գլուխը, ապա տնտեսական օճառով, իսկ հետո մազերը ողողեք քացախի լուծույթով: Դա օգնում է հատկապես յուղոտ մազեր ունեցողներին:

2. Որպեսզի զգայուն մաշկը չգրգռվի մազահեռացումից հետո, այդ հատվածին տնտեսական օճառ քսեք:

3. Շաբաթական երկու անգամ տնտեսական օճառով լվացվելու դեպքում կունենաք երիտասարդ մաշկ: Լվացվելուց հետո անպայման մանկական քսուկ քսեք:

4. Տնտեսական օճառը արդյունավետ մաքրում է մաշկը:

5. Այն կփրկի անգամ հարբուխից, եթե առաջին իսկ ախտանշանների դեպքում սկսեք կիրառել: Դրա համար պետք է տնտեսական օճառի մեջ թաթախված խծուծներով մշակել քթանցքերը:

6. Օգնում է ոտնաթաթի սնկի ժամանակ: Ախտահարված մասը պետք է լվանալ տնտեսական օճառով ու խոզանակով, ապա յոդ քսել:

7. Ատամի խոզանակը ևս խորհուրդ է տրվում ախտահանման նպատակով մշակել տնտեսական օճառով. դրա համար խոզանակը պետք է օճառոտել ու ամբողջ գիշեր թողնել: Առավոտյան լավ լվանալ, ապա` գործածել:

8. Այտուցներն ու կապտուկները վերացնելու համար պետք է մի քիչ օճառ լուծել ջրի մեջ ու այդ լուծույթը քսել կապտուկին: Օրական 2 անգամ նման միջոցառումով կարելի է ազատվել այտուցից ու կապտուկից:

9. Թարախապալարից ևս հնարավոր է ազատվել տնտեսական օճառի օգնությամբ. քերած սոխը, տնտեսական օճառն ու շաքարը (1:1:1 հարաբերությամբ) խառնել ու քնելուց առաջ այդ քսուկը դնել թարախապալարին ու փաթաթել:

10. Կրունկների ճաքերի դեմ. 2 լ տաք ջրի մեջ 1 թեյի գդալ սոդա ու 1 ճաշի գդալ օճառի քերուկ լցնել և ոտքերն իջեցնել այդ լուծույթի մեջ:

11. Արևայրուքի դեպքում տուժած հատվածին տնտեսական օճառ քսել ու թողնել այնքան, որ չորանա: Այդ կերպ կխուսափեք անցանկալի կարմրությունից ու ջրաբշտերի առաջացումից:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ